Search
Close this search box.

Թրամփը հրաժարվել է «Տարվա մարդ» դառնալու Time-ի առաջարկից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեղեկացնում է, որ հրաժարվել է՝ Time ամսագրի վարկածով, ևս մեկ անգամ դառնալ «Տարվա մարդ». «Time ամսագիրից զանգահարել էին՝ հավանաբար ասելու, որ ինձ կճանաչեն «Տարվա մարդ»՝ ինչպես նախորդ տարի: Այդ դեպքում ես պետք է մասնակցեի հարցազրույցի և նկարահանումների: Ես ասացի, որ ինձ հարմար չէ, և հրաժարվեցի»,- գրել է ԱՄՆ նախագահը:

Ավելի վաղ հաղորդվել է, որ Time-ը 2017թ. աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ներգրավել է Թրամփի դստերը՝ Իվանկա Թրամփին, և նրա ամուսնուն:

Այս Բաժնից