Search
Close this search box.

Ձվի և մի շարք ապրանքների թանկացման հետևում Սամվել Ալեքսանյանն է

Ֆինասների նախարար Վարդան Արամյանին լրագրողները հարց են ուղղում, թե ինչով է պայմանավորված շուկայում ձվի գնի կտրուկ բարձրացումը: Նախարարի պատասխանը կարճ ու կոնկրետ էր` չեմ կարող ասել: Նախարարը թանկացումներն իր սպառողական զամբյուղում չի զգում: Ավելին, ըստ նրա՝ որոշ ապրանքներ գնանկում են ունեցել:

Իսկ իրականում, Հայաստանում գներն աճում են առանց որևէ մեկին հաշիվ տալու: Ամիսներ շարունակ տավարի միսը վաճառվում էր 4000 դրամով, պառճառն այն էր, որ գործարար Սամվել Ալեքսանյանը Հայաստանից տավարի միս էր արտահանում` հայկական շուկայում առաջացնելով մսի դեֆիցիտ: Փոխարենը, նույն գործարար Սամվել Ալեսքանյանը, արդեն տարիներ շարունակ ու միանձնյա, սառեցրած թռչնամիս է ներկրում Հայաստան, որը սառեցման է ենթարկվում մի շարք անհայտ ծագման նյութերով, և հենց այդ պատճառով էլ, հատկապես, ռուսական արտադրության սառեցրած թռչնամիսը լպրծուն է՝ անգամ եփվելուց հետո: Բայց, քանի որ այդ էժան ապրանքի սպառողը նախարարությունից կամ էլ բարձրաստիճան պաշտոնյա չէ, ուստի որևէ մեկի մտքով չի էլ անցնում, թե ինչ է սպառում շարքային քաղաքացին: Իհարկե, սա հարցի մի կողմն է, մյուս կողմն այն է, որ ներկրվող էժան թռչնամիսը պարզապես դանդաղ քայլերով կաթվածահար արեց տեղական թռչնարտադրությունը: Եվ սկսվեց ձվի ներկրումը: Ահա այս պարզունակ մեխանիզմով Սամվել Ալեքսանյանը շարունակաբար Հայաստանում խթանում է գների բարձրացմանը: Բնականաբար, այս մասին որևէ չինովնիկ չի ցանկանա բարձրաձայն խոսել, որովհետև Սամվել Ալեքսանյանը՝ երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ, շարունակելու է գործել հատուկ կարգավիճակով:

ArmLife.am