Search
Close this search box.

Վտանգավոր ցուցանիշ. 2016-2017 ուսումնական տարում ՀՀ-ից հեռացել են հազարավոր երեխաներ

2016-2017 ուսումնական տարում Հայաստանից գնացել են հանրակրթական դպրոցների 7117 աշակերտներ, ընդ որում, կեսից ավելին՝ 4076-ը՝ տղաներ: ՀՀ ԿԳՆ վիճակագրական տվյալների համաձայն՝ արտահոսքի ամենամեծ տոկոսը բաժին է ընկնում մայրաքաղաքին:

Երևանից հեռացել են 2600 աշակերտներ, Արագածոտնից՝ 208, Արարատից՝ 623, Արմավիրից՝ 798, Գեղարքունիքից՝ 517, Լոռիից՝ 654, Կոտայքից՝ 707, Շիրակից՝ 573, Սյունիքից՝ 114, Վայոց Ձորից՝ 81 և Տավուշից՝ 242 աշակերտներ:

2016-2017 ուսումնական տարում այլ երկրներից Հայաստան են եկել 2373 աշակերտներ, որից՝ 1113-ը՝ աղջիկներ: