Search
Close this search box.

Երևանում կրակոցներ են հնչել

Երեկ, օգոստոսի 2-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Կան բերման ենթարկվածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Նշվում է, որ ժամը 23։40-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրվեժ թաղամասում «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ հնչել են կրակոցներ։

«Երևանի գնդի պարեկներն ու Նոր Նորքի ոստիկանները տաք հետքերով նշված վիճաբանության-ծեծկռտուքին մասնակցելու կասկածանքով Բանավան թաղամասից ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևանի բնակիչներ 44-ամյա Ռուստամ Ս․-ին, 59-ամյա Եփրեմ Ն․-ին և 32-ամյա Հովհաննես Ն․-ին»,–գրում է կայքը։

Անձնական խուզարկությամբ՝ Հ․ Նիկողոսյանի մոտ հայտնաբերվել է թմբուկավոր ատրճանակ, որի մեջ եղել է 5 փամփուշտ։

Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված փամփուշտներ և 1 պարկուճ։

Փաստի առթիվ Ոստիկանության Նոր Նորքի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Հետաքննիչի որոշմամբ՝ նշանակվել են մի շարք փորձաքնություններ, այդ թվում՝ դատաբժշկական։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված անձինք, երբ նկատել են Նոր Նորքի ոստիկաններին և Երևանի գնդի պարեկներին, փորձել են դիմել փախուստի, սակայն պարեկները պրոֆեսիոնալ ձևով օղակի մեջ են առել նրանց, ու նրանք չեն կարողացել ճողոպրել։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ բերման ենթարկվածներն իրենց թաղամասում և իրենց շրջապատում հայտնի են «Զազո», «Զոզո» և «Զիզի» մականուններով։