Search
Close this search box.

Անազատության մեջ գտնվող Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն առաջադրվեցին ԱԺ նախագահի թեկնածուներ

Ազգային ժողով անցած ուժերն այսօր առաջադրեցին ԱԺ նախագահի իրենց թեկնածուներին։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ իրենք առաջադրում են Ալեն Սիմոնյանի թեկնածությունը։

Իսկ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ Մխիթար Զաքարյանի (Մեղրիի նախկին համայնքապետ) թեկնածությունն են առաջադրում։

«Պատիվ ունեմն» էլ առաջադրեց Արթուր Սարգսյանի (Սիսիանի նախկին համայնքապետ) թեկնածությունը։ Վերջին երկուսն այս պահին կալանավորված են։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն` ԱԺ նախագահն ընտրվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ։