Search
Close this search box.

Դերասան Հայկ Մարությանը ահազանգում է. Շինարարները փակել էին շենքի մուտքը և թույլ չէին տալիս տուն գնալ

Հյուսիսային պողոտայի 10/1 հասցեում գտնվող շենքերից մեկում ապօրինի շինարարություն է իրականացվում: Շինարարություն իրականացնողն առանց որևէ հիմնավորվման և առանց շենքի բոլոր բնակիչների կարծիքը հաշվի առնելու բազմաբնակարան շենքի առաջին հարկում սկսել է հյուրանոցի շինարարություն` փակելով շենքի բնակիչների համընդհանուր սեփականություն համարվող մուտքը:

Դերասան Հայկ Մարությանը, ով նշված շենքի բնակիչ է, պատմեց, որ շինարարները փակել էին շենքի մուտքը և թույլ չէին տալիս տուն գնալ:

Համընդհանուր սեփականություն հանդիսացող մուտքի դուռը շինարարները բացել են միայն այն ժամանակ, երբ իմացել են, որ ոստիկաններ են ժամանելու: Հայկ Մարությանը նաև ընդգծեց, որ ոչ միայն համապատասխան փաստաթուղթ չկա, թե ինչ հիմքով են փակել մուտքը, այլ նաև բնակիչների համաձայնությունն է բացակայում: Շենքում կա 18 բնակեցված բնակարան, որոնց սեփականատերերից հյուրանոց կառուցելուն համաձայնություն են տվել միայն 4-ը: