Search
Close this search box.

Ջիգարխանյանի որդեգիր զավակը` հոր ընտանեկան ողբերգության մասին

Արմեն Ջիգարխանյանի որդեգիր զավակը՝ Ստեփանը, մեկնաբանելով Արմեն Ջիգարխանյանի եւ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի աղմուկ հանած ամուսնալուծությունը նշել է, որ  այս ամբողջ պատմությունը տեղի է ունեցել Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայարւ նրա ներկայացուցիչ Էլինա Մազուր կողմից. «Ինչքան պետք է մարդուն հունից հանել, որ Արմեն Ջիգարխանյանը նման ծանր մեղադրանք արտաբերի Վիտալինայի հասցեին՝ անվանելով նրան «խաբեբա» եւ «գող»։ Վիտալինան շատ խորամանկ ղեկավար է թատրոնում, կարողանում է ինչ-որ պատմություններ սարքել, ինչ-որ մեկի համար երկու խոսք ասել, ժամանակին հայտնվել ճիշտ տեղում»։

Ստեփանի կարծիքով՝ Վիտալինան շատ ցավ է պատճառել Ջիգարխանյանին և այնպիսի տպավորություն է, որ գործում են մի քանի Վիտալինաներ։

Ստափենը՝ բնակվելով Լաս վեգասում նշել է, որ «Եթե Արմեն Ջիգարխանյանին շտապ արյան փոխներարկում պետք լինի, ահա իմ ձեռքը։ Ես պատրաստ եմ տալ իմ արյունը։ Որեւէ ուղերձով հանդես գալը տեղին չէ, եթե նման բան հնչի էլ, ապա դա կլինի առանձին, դեմ առ դեմ։ Պետք չէ փորձել մեզ հաշտեցնել, կարգավորել մեր կյանքը։ Ահա թե որն է ձեր սխալը։ Իհարկե, ես ասելու բաներ ունեմ հորս, բայց դա երբեք չեմ ասի տեսախցիկների առջեւ, լուսարձակների ներքո։ Կյանքում ամենակարեւոր բաներն ասվում են հանգիստ եւ առանձին»,-ասել է Ստեփանը։

Ի դեմ, Ջիգարխանյանը Ստեփանին որդեգրել է՝ տալով իր ազգանունը, սակայն 18 տարի առաջ նրանք գժտվել են եւ դադարել են շփվել միմյանց հետ։ Ըստ Ստեփանի՝պատճառն իր հայտնի հոր բնավորությունն է։ «Հայրս սիրում է կտրուկ արտահայտվել՝ առանց մտածելու։ Նա, պարզապես, ինձ հեռացրեց ընտանիքից»,- նշել է Ջիգարխանյանի նախկին կնոջ՝ Տատյանա Վլասովայի որդին՝ հավելելով. «Կոնֆլիկտ կար, որտեղ նաեւ իմ մեղքը կար, բայց մեր միջեւ ոչ մի երկար խոսակցություն չի եղել։ Ամեն ինչի պատճառը նրա բնավորությունն է։ Տեղափոխվելուց հետո նրան լուրեր էին հասել, որ ես կազինո եմ խաղում։ Դա էլ ավելի խորացրեց մեր միջեւ եղած անդունդը»։