Search
Close this search box.

Կառավարությունը 23 միլիոն կտրամադրի պաշտոնական տեղեկագրերի տպագրությանը

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 2-րդ մասին   համապատասխան`  Հայաստանի Հանրապետության կառավարությունը վաղվա նիստում կորոշի Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրերի պարբերական հրատարակությունը մինչև տարեվերջ ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը 2017 թվականի 4-րդ եռամսյակում հատկացնել 23,000.0 հազ. դրամ։

Գումարը կհատկացվի Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային առևտրային կազմակերպություններին» հոդվածով):

2017 թվականի հունվար ամսին ընթացիկ ֆինանսավորումից 14850.0 հազ.դրամ տրամադրվել է «Ընտրական օրենսգրքի» 15000 տպաքանակով հրատարակությանը: 2017 թվականի նոյեմբերի 6-ի դրությամբ (առ այսօր փաստացի կատարված հրատարակումներից հետո) պաշտոնական տեղեկագրերի փաստացի ֆինանսավորումը մինչև տարեվերջ մնում է 7793.7 հազ.դրամ, որը կբավարարի տեղեկագրերի հրատարակմանը մինչև նոյեմբեր ամսվա կեսերը: Պետք է նշել նաև, որ այս պահին ընթացիկ հրատարակումները 3-րդ եռամսյակից հետո գերազանցել են եռամսյակը 9000.0 հազ. դրամով: