Search
Close this search box.

Արցախում վիրավորված զինծառայողին տեղափոխել են հիվանդասենյակ

Արցախում նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով վիրավորված զինծառայող Սերգեյ Ալումյանի վիճակն արդեն բավարար է, NEWS.am-ին տեղեկացրել է ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի պետի տեղակալ Արտաշես Խաչատրյանը: Նա նշեց, որ զինծառայողի կյանքին այլեւս վտանգ չի սպառնում, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

Ժամկետային զինծառայող Սերգեյ Ալումյանը բեկորային վնասվածքներ էր ստացել դեմքի ու ձեռքերի շրջանում, մատներից մի քանիսը ամպուտացվել են, ունի նաեւ ծնոտի կոտրվածք:

Հիշեցնենք, որ Արցախում 2017թ. նոյեմբերի 4-ին հակատանկային նռնակի պայթյունի հետեւանքով մահացու վիրավորում էր ստացել ՊԲ զինծառայող, 20-ամյա Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը: Գեւորգ Վլադիսլավի Հյուսնունցը եւ Սերգեյ Սեւադայի Ալումյանը ստացել էին տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ: