Search
Close this search box.

Եղել են խախտումներ. «Զարթոնք»-ը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները

Նախընտրական քարոզչության և քվեարկության ժամանակ տեղ են գտել մի շարք խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա: Այս մասին նշված է «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ԿԸՀ ներկայացված դիմումում, որով կուսակցությունը պահանջում է անվավեր ճանաչել արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԿԸՀ –ն երեք դիմում է ստացել՝ ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչրելու մասին, ևս մեկ դիմում ԿԸՀ-ն ստացել է սահմանված ժամկետների ավարտից հետո, ուստի՝ չորրորդ դիմումը քննության առարկա կդարձվի այլ կարգավորումներով:

«Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը, «Պատիվ ունեմ» դաշինքը և «Հայաստան» դաշինքը պահանջում են անվավեր ճանաչել 2021թ հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքները:

ԿԸՀ նիստի ընթացքում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հրապարակեց «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցության գործադիր մարմնի պատասխանատու Արա Զոհրաբյանի կողմից ներկայացված դիմումը, համաձայն որի՝ նախընտրական քարոզչության և քվեարկության ժամանակ տեղ են գտել մի շարք խախտումներ, որոնք ազդել են քվեարկության արդյունքների վրա, մասնավորապես, մինչև նախընտրական քարոզչությունը հանրային ծառայողների կարգավիճակ ունեցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչները պետական ռեսուրսների հաշվին փաստացի նախընտրական քարոզչություն էին իրականացնում, նախընտրական քարոզչության ընթացքում հոգեբանական հարկադրանքի մեթոդներ, բռնության կոչեր, բռնության կիրառման սպառնալիքներ և ատելություն էին տարածում, քվեարկության օրը ընտրական տեղամասերում կուտակումներ էին, բազմաթիվ կտրոնների վրա բացակայում են լուսանկարներ, արձանագրվել են ուղղոդրված քվեարկության դեպքեր:

Բացի դա՝ Զոհրաբյանը ներկայացված դիմումով նշել էր, որ նախընտրական քարոզչության ընթացքում արձանագրվել են ձերբակալությունների և բերման ենթարկելու դեպքեր, բազմաթիվ ընտրատեղամասեր քվեաթերթիկներ հաշվելու ընթացքում հոսանքազրկվել են, քվեաթերթիկների ծրարները թափանցել են և պարզ է դարձել, թե ում օգտին են քվեարկում: Ներկայացելով խախտումները՝ Զոհրաբյանը պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները:

Այս Բաժնից