Search
Close this search box.

Վենդետա՞․ ովքեր են «օրենքով գող» Մարսոյի գերեզմանի դիմաց փոխհրաձգություն իրականացրել

ԼՈՒՐԵՐ․com-ը գրում է. Արարատի մարզի Գոռավան գյուղի վարչական շրջանում գտնվող գերեզմաններում երեկ՝ հունիսի 13-ին, տեղի ունեցած սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են պարզվել։ ԼՈՒՐԵՐ․com-ին, մասնավորապես, հայտնի է դարձել, թե ովքեր են փոխհրաձգություն իրականացնողները։ Բանն այն է, որ կրակոցների արդյունքում սպանված 34-ամյա տղամարդը Արարատում հայտնի Ֆիլիպն է, որը, հավանաբար, այն անձն է, որն ամիսներ առաջ Քարի գործարանում կրակել էր Վեդիում հայտնի Պերճի որդու՝ Լայարտի վրա։ Սակայն, արձակված գնդակը չէր կպել վերջինիս։ Երեկ էլ Լայարտը սպանել է Ֆիլիպին։ Վրեժխնդրության պատճառը ենթադրաբար կարող է լինել Լայարտի հոր՝ Պերճի կողմից տարիներ առաջ օրենքով գող «Մարսոյի»՝ Մարզպետունի Պետրոսյանի, սպանությունը։ Կրակոցների հետևանքով վիրավորվածներից մեկն էլ Ֆիլիպի ընկեր արարատցի Սերժոն է։ Արդյոք կատարվածը վենդետա՞ է, թե՞ ոչ՝ կպարզի քննությունը։

Նշենք, որ ըստ մամուլում տարածված տեղեկությունների՝ գերեզմանատան մոտ վիճաբանություն է տեղի ունեցել մի կողմից Գոռավան գյուղի բնակիներ՝ 29-ամյա Գոռ Պետրոսյանի, 30-ամյա Գևորգ Պետրոսյանի, Վեդի քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Կարեն Սաֆարյանի, ոմն Ռուբոյի, ում տվյալները ոստիկաներն ու քննիչները պարզում են, իսկ մյուս կողմից՝ Արարատ քաղաքի բնակիչ, 34-ամյա Արմեն Հովհաննիսյանի, Արարատ քաղաքի բնակիչ՝ 39-ամյա Սերժիկ Ոսկանյանի, Արարատի մարզի Նոր Կյանք գյուղի բնակիչ՝ 29-ամյա Մեսրոպ Այվազյանի, Արտաշատ քաղաքի բնակիչ՝ 32-ամյա Հոհվաննես Բադալյանի միջև։

Մանրամասը՝ սկզբնաղբյուրում: