Search
Close this search box.

Առողջապահության նախարարի ունեցվածքը

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը` բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի համաձայն՝ պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ, ունեցել է 634 միլիոն 65 հազար ՀՀ դրամի բաժնետոմսեր և 17 միլիոն 950 հազար դրամի պարտատոմսեր, իսկ դրամական միջոցները կազմել են 802 460 ՀՀ դրամ և 44 ԱՄՆ դոլար:

Փոխառություններ բաժնում նախարարը հայտարարագրել է շուրջ 166 հազար ԱՄՆ դոլար և 29 միլիոն ՀՀ դրամ:

Առողջապահության նախարարին են պատկանում երկու բնակարան, մեկ առանձնատուն, մեկ հողամաս:

Ըստ հայտարարագրի՝ Լևոն Ալթունյանի` պաշտոնը ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականություններն ստանձնելու օրն (27.09.2016) ստացված եկամուտները, գոյացել են հետևյալ կերպ՝

աշխատավարձից ստացած եկամուտը կազմում է մոտ 80 մլն դրամ, շահաբաժնից ստացած եկամուտները՝ 100 մլն դրամ, տրված փոխառությունների դիմաց ստացված եկամուտը՝ 3 մլն 663 հազ դրամ, ստացված փոխառությունները՝ 141 մլն դրամ, այլ եկամուտները՝ 583 մլն 375 հազ դրամ, ընդհանուր եկամուտը կազմում է 184 մլն 131 հազ դրամ:

Լևոն Ալթունյանը շարժական գույք չի հայտարարագրել: