Search
Close this search box.

Առաջադրվել են 23 կուսակցություն և 4 դաշինք. ԿԸՀ

Առաջադրվել են 23 կուսակցություն և 4 դաշինք, ցանկը շուտով կհրապարակվի: Այս մասին իր էջում հայտնում է ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը:

Ընտրություններին մասնակցող 4 դաշինքներն են՝ «Պատիվ ունեմ», «Հայաստան», «Ազատ հայրենիք» և Շիրինյան-Բաբաջանյան Ժողովրդավարների Դաշինք» դաշինքները:

Խորհրդարանական տեղերի համար պայքարի մեջ մտած կուսակցությունների շարքում են «Քաղաքացիական պայմանագիր», «Բարգավաճ Հայաստան», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Հայ ազգային կոնգրես», «Ինքնիշխան Հայաստան», «Արդար Հայաստան», «Ազատություն», «Հայաստանի եվրոպական կուսակցություն», «Զարթոնք», «5165 ազգային պահպանողական շարժում» և այլ կուսակցություններ:

Հիշեցնենք, որ հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին գրանցման վերջնաժամկետը մայիսի 26-ն էր: