Search
Close this search box.

«Բարգավաճ Հայաստան»-ը ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը․ ովքեր են ընդգրկված առաջին տասնյակում

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ևս ԿԸՀ ներկայացրեց նախընտրական ցուցակը, որտեղ ընդգրված է պատգամավորի մինչև 100 թեկնածու։ Կուսակցության ներկայացուցիչ Արման Աբովյանը ներկայացրեց ցուցակի առաջին 10-յակի անունները։

1․ Գագիկ Ծառուկյան

2․ Միքայել Մելքումյան

3․ Իվետա Տոնոյան

4․ Դավիթ Սիմոնյան

5․ Կարապետ Գուլոյան

6․ Շաքե Իսայան

7․ Քաջիկ Գևորգյան

8․ Արման Աբովյան

9․ Լուիզա Սարգսյան

10․ Հրանտ Դավթյան

Անդրադառնալկով հարցին, թե ինչո՞ւ ցուցակում ընդգրված չէ Վահե Էնֆիաջյանը, Աբովյանը պատասխանեց․ «Գոյություն ունի սերնդափոխության տրամաբանություն։ Յուրաքանչյուր քաղաքական ուժ, եթե ուզում է լինել լիարժեք, պետք է այդ փոփոխությունները լինեն և ճանապարհը պետք է հարթվի նոր մարդկանց, երիտասարդների համար։ Ինչ վերաբերում է մեր այն գործընկերներին, որոնք այս կամ այն ձևաչափով չեն ընդգրկվել ցուցակում, ապա հորդորում եմ սև կատու մութ սենյակում չփնտրել։ Մենք մեր գործընկերների հետ դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու»,- ասաց նա։

Նա նշեց, որ Վահե Էնֆիաջյանը ոչ միայն ցուցակի առաջին 10-յակում չկա, այլև առհասարակ ցուցակում ընդգրկված չէ։ Սակայն կրկին հորդորեց ինտրիգներ չփնտրել։ Նրա խոսքով՝ այս պահին չեն դիտարկում և քննարկում կոալիցիաներ կազմելու գործողություններ։