Search
Close this search box.

Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում․ Լիլիթ Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը լրագրողների հետ ճեպազրույցում հաստատեց տեղեկությունը, որ Տիգրան Ավինյանը և Հայկ Մարությանը ընդգրկված չեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում։

«Պարոն Ավինյանը չի լինելու նախընտրական ցուցակում, դա իր անձնական որոշումն է։ Կարծում եմ՝ նույնը պարոն Մարությանի պարագայում է»,- ասաց Մակունցը։

Նա նշեց, որ ցուցակն ամբողջությամբ կհրապարակվի առաջիկայում, կան պատգամավորներ, որոնք նույնպես չեն լինելու ցուցակում։