Search
Close this search box.

Նույն տեքստն են գրել. պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը չեն մասնակցի ընտրություններին

Ազգային ժողովի Իմ քայլը խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանը և Նիկոլայ Բաղդասարյանը չեն մասնակցի արտահերթ խորհրդարանական ընտրություններին։

Արտակ Մանուկյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Հարգելի հայրենակիցներ,

Քանի որ մի քանի լրատվամիջոցներ արդեն ուղղել են այս հարցը, ասեմ, որ չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին։ Ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «Իմ Քայլի» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր փնտրել պետք չէ, խնդրում եմ հարգել իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»։

Նիկոլայ Բաղդասարյանն արել է նույն գրառումը․ «Հարգելի հայրենակիցներ,

Ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։ Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ։