Search
Close this search box.

Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումը Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ

Էկոնոմիկայի նախարարությունը պարզաբանում է ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Աննա Հակոբյանի նշանակման վերաբերյալ։

Նախարարությունը տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի՝ 2021 թ․ մայիսի 20-ի 547–Ա որոշումով Աննա Հակոբյանը նշանակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ։

Աննա Հակոբյանը ծնվել է Գյումրիում՝ 1980թ․ մայիսի 30-ին։

1994 թվականին ավարտել է Գյումրու միջնակարգ դպրոցը։

Բարձրագույն կրթությունը ստացել է Եվրոպայում՝ քաղաքագիտություն, միջազգային հարաբերություններ, բիզնես մասնագիտացումներով։

Նշվում է, որ Աննա Հակոբյանի կեենսագրությունն ամբողջությամբ կտեղադրվի ՀՀ էկոնոմիկայի նախարարության կայքում։