Search
Close this search box.

Ես չգիտեմ, լավ եմ անում, որ սրա մասին ասում եմ, թե ոչ. Փաշինյան

Ես չգիտեմ, լավ եմ անում, որ սրա մասին ասում եմ, թե ոչ, բայց սահմանի ամբողջ երկայնքով տեղի են ունեցել զանգվածային ծեծկռտուքներ մեր և ադրբեջանցի զինվորների միջև, Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Հիշեցնենք՝ ՀՀ ՊՆ-ն հաղորդել էր, որ որ սոցիալական ցանցերի ադրբեջանցի օգտատերերի կողմից տարածված` հայ և ադրբեջանցի զինվորների մասնակցությամբ տեսանյութի ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի մայիսի 17-ին՝ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում: