Search
Close this search box.

ՀՀ սահմանների փոփոխության մասին որեւէ թուղթ ոչ ոք իրավունքն չունի ստորագրելու առանց ՀՀ իրավատիրոջ՝ ՀՀ քաղաքացիների համաձայնության. Լևոն Բարսեղյան

ՀՀ սահմանների փոփոխության մասին որեւէ թուղթ ոչ ոք իրավունքն չունի ստորագրելու առանց ՀՀ իրավատիրոջ՝ ՀՀ քաղաքացիների համաձայնության, որը կարող է ստացվել միայն հանրաքվեով: Չկա ուրիշ մեխանիզմ: Ժամանակավոր իշխանություն ունեցողները, թեկուզ 5 տարով, կամ պաշտոնակատարները լիազորված չեն այդպիսի թուղթ ստորագրելու:

Այնքան կարեւոր չէ, բայց սա էլ ասեմ. եթե ինչ-ինչ ճնշումների ազդեցության տակ է վարչապետի պաշտոնակատարը, պետք է դիմի քաղաքացիներին: Եթե չի դիմում՝ մեղքը իր վիզը: Եթե ուժ ունենք՝ միայն հավաքական ուժն է, եթե թույլ ենք, ապա հավաքական ենք թույլ: Առանց հանրությանը օգնության համար դիմելու եւ առանց հանրային արձագանքի, անհնար է իմանալ, թե ով է թույլ՝ պաշտոնյա՞ն(ները), թե՞ հանրությունը, թե՞՝ երկուսը մեկտեղ:

Վերջ:

Լևոն Բարսեղյան