Search
Close this search box.

Բանակցության վճռական օր Սյունիքում․ ինչ սպասել

Հայաստանի Հանրապետության Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային որոշ հատվածներում ադրբեջանական զինուժի ձեռնարկած սադրիչ գործողություններից հետո ստեղծված իրադրության հանգուցալուծման ուղղությամբ մայիսի 12-ից մեկնարկած բանակցությունները շարունակվելու են նաև այսօր։

Ռուսական զինվորականության շրջանում խոսակցություններ են շրջանառվել, որ եթե այսօրվա բանակցությունները ևս տապալվեն, ապա չի բացառվում, որ կլինեն ռազմական գործողություններ։

Ռուսական զորքը Սյունիքում է, Ռուստամ Մուրադովն ինքն է անձամբ վերջին բանակցությունը վարում ադրբեջանական կողմի հետ: