Search
Close this search box.

Գնդապետ Ջալավյանը՝ Քյոխը խնդրել է սուտ նյութեր չտարածել

«Հանուն հայ զինվորի» ՀԿ նախագահ Դավիթ Թորոսյանը հայտնում է.

«Րոպեներ առաջ վերջապես խոսեցի Եղնիկների հրամանատար գնդապետ Ջալավյանի (Քյոխ) հետ, իր անունից տարածվող գրառման մասին։ Կտրականապես հերքեց, նշելով, որ ինքը առաջնագծում է եղել երեկվանից և արգելում է բոլորին, որևէ բան գրել իր անունից, առանց իր հետ խոսելու և համաձայնեցնելու, խնդրելով նաև լրատվամիջոցներին, չտարածել սուտ/կեղծ նյութեր»։

Հիշեցնենք՝ համացանցում տեղեկություն էր տարածվել, թե Եղնիկների հրամանատար գնդապետ Ջալավյանը հայտարարել էր, թե «Վճռական ճակատամարտը մոտենում է. պատրաստ եղեք»: