Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտառոց բան տեղի չի ունեցել, ընդամենը բանակցում են իրար հետ՝ սահմանագիծը ճշգրտում են. մարզպետ Սանոսյան

Կան վայրեր, որտեղ բնակլիմայական պայմանները, ռելիեֆը շատ բարդ են և որոշ հատվածներում հակառակորդը տեղակայման գործընթաց չէր արել, հիմա եղանակային պայմանները փոխվել են տեղակայման պրոցես են անում, մեր Զինված ուժերն էլ հետևում է, որպեսզի իրենք իրենց տեղակայման վայրերից առաջ չգան, քանի որ ռելիեֆը բարդ է, հեշտ չէ սահմանագիծը որոշել, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:

«Հայաստանի պետական սահմանը պահպանվել է՝ մեկ-երկու տեղ լանջով սահմանագիծ կար, որը մերոնք պնդում էին, որ պետք է այդ հատվածից ներս նստեն, որն ընթացքում կարգավորվեց: Երեկ ես եղել եմ Վերին Շորժայում, եղել եմ այն հատվածում, որտեղ այդ աշխատանքներն են, և մեր Զինված ուժերը աշխատում է, քարտեզները կան, սա այն նույն պրոցեսն է, որը կար նոյեմբեր–դեկտեմբեր ամիսներին»,- նշեց նա:

Հարցին, թե բնակիչներին, կարո՞ղ եք ասել, որ վիճակն անվտանգ է՝ լարվածություն, ագրեսիա չկա, Սանոսյանը պատասխանեց. «Բնակիչները տեսել են, որ վիճակը հանգիստ է, երեկ բնակիչներից շատ մարդ կար մեզ հետ, այնտեղ որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, ընդամենը բանակցում են իրար հետ՝ սահմանագիծը ճշգրտում են»:

Հարցին, թե Սոթքի ոսկու հանքում ի՞նչ վիճակ է, արդյո՞ք հանքն աշխատում է, աշխատակիցների շրջանում կրճատումներ, ի վերջո, եղա՞ն թե ոչ, Սանոսյանը պատասխանեց, որ հանքն աշխատում է, մոտ 280 աշխատողի կրճատում է եղել: