Search
Close this search box.

Ալիևին հիմա էլ մտահոգում է Հայաստանում ՌԴ զորակազմի ներկայությունը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ասել է, որ Բաքուն Հայաստանի հետ սահմանին ռազմական պլաններ չունի: «Ինչ է տեղի ունենալու այն բանից հետո, երբ ռուսական խաղաղապահ զորակազմը լքի տարածաշրջանը:

Մեր սահմանապահ զորքերը գտնվում են հայկական կողմի հարևանությամբ: Կա՞ն միջադեպեր: Ոչ։ Մենք ռազմական ծրագրեր չունենք», – ասել է Ալիևը Բաքվի Դիվանագիտական ​​ակադեմիայում կայացած «Նոր հայացք Հարավային Կովկասում. հետհակամարտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում: Նրա խոսքերով՝ Ռուսաստանի հետ միասին՝ հայկական բանակի արդիականացման խնդիրներն ու ծրագրերը հարցեր են առաջացնում: «Մենք մեր դիրքորոշումը փոխանցեցինք ռուս գործընկերներին:

Ինչո՞ւ է դա արվում: Վրեժխնդրության ցանկացած մտադրություն խստորեն կճնշվի», – ասել է Ալիևը: