Search
Close this search box.

Նոր պատերա՞զմ

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր պատերա՞զմ…
Երկու հետաքրքիր իրողություն կա:

1. Ետպատերազմյան ամիսների փորձն ուսումնասիրելով՝ կարելի է գալ եզրահանգման, որ առանց պատերազմի էլ նրանք ինչ ուզեն՝ սրանք տալու են:

2. Այլ հարց է, որ առանց պատերազմի հող չեն զիջում: Դա լեգիտիմացնում է հանձնումը: Դա էլ ցույց է տալիս 44-օրյա պատերազմի փորձը:

Հետևաբար, եթե պատերազմ լինի, ապա զուտ ձևական բնույթի՝ ինչ-ինչ գլոբալ պայմանավորվածություններ վերջնականապես իրագործելու համար:
Մի քիչ հակասական է թվում, բայց տարբեր հարթություններում դիտարկեք: Հիմա մեր երկրում ամեն ինչն է հակասական»: