Search
Close this search box.

Սեյրան Օհանյանի առողջական վիճակը սրվել է

Պաշտպանության նախկին նախարար Սեկրան Օհանյանը շարունակում է գտնվել «Մուրացան» զինվորական հոսպիտալում։ Այս մասին «Հրապարակ»-ի հետ զրույցում ասել է նրա պաշտպան Կարեն Մեժլումյանը։

Ավելի վաղ կայքը հայտնել էր, որ Օհանյանը հոսպիտալ էր տեղափոխվել մրսածության հետեւանքով։

Պաշտպանը հայտնել է, որ որոշ մասով բարդություններ են կրկին նկատվել։

«Հրապարակի» հարցին, թե այսինքն` ավելի՞ է սրվել առողջական վիճակը, պաշտպանը տվել է դրական պատասխան։

Նշենք, որ «Մարտի 1»-ի գործով նախորդ նիստը հետաձգվեց Սեյրան Օհանյանի բացակայության պատճառով։ Փաստաբանն ասել էր, որ նա հոսպիտալում է դեռ մարտի 7-ից։