Search
Close this search box.

Պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստում, ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը. Արմեն Գրիգորյան

Պատերազմի չորրորդ օրը, Անվտանգության խորհրդի նիստում, ոչ ոք չի առաջարկել դադարեցնել պատերազմը: Գլխավոր շտաբի պետը հանդիպմանը ներկայացրել է ռազմական իրավիճակը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ հարցազրույցում ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ մեկնաբանելով Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի հայտարարությունը: Նա մասնավորապես, խոսել է թշնամու կողմից F-16- ի օգտագործման, Ջրականում մեր աննշան հաջողությունների մասին: Նա նաեւ ասել է, որ առաջնագծում ռազմական իրավիճակը չի փոխվել, եւ բանակը կշարունակի իրականացնել իրեն վերապահված խնդիրները: Մեկ անգամ եւս շեշտեմ. այդ հանդիպմանը ոչ ոք չի առաջարկել դադարեցնե պատերազմը: Այս մասին առաջին անգամ խոսվել է հոկտեմբերի 19-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում: Ասվում էր, որ հայկական կողմը եւս 2-3 օր ունի, բայց դրանից հետո պատերազմը շարունակվեց եւս 20 օր,-ասել է Արմեն Գրիգորյանը: