Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հիմա էլ ասում են դատենք, էրեխուս մազին կպնեն՝ աչքերը կհանեմ. Զինծառայողի մայր

Երեխուս մազին կպնեն՝ չեմ կարող ասել ինչի եմ ընդունակ, աչքերը կհանեմ ես։ Որպես ծնող ամեն ինչ կարող եմ անել և որևէ մեկն ինձ չի կարող ասել՝ ինչու արեցիք։ Այս մասին ՊՆ շենքի դիմաց ակցիայի ընթացքում ասաց զինծառայողների ծնողներից մեկը։

«Որդիս Մարտունի 2-ում է ծառայել, իսկ հիմա եկել է արձակուրդ և ուղարկել են Զոդ։ Եթե ես իրեն պահող լինեի, ես ինքս կպահեի, չէի ճանապարհի, բայց ես ճանապարհել եմ Արցախ, երեխան զանգել և հայտնել է, որ Զոդում է։ Այդ դեպքում՝ ծնողը կամ երեխան մեղավոր են։

Հիմա էլ ասում են՝ կդատեն»,- ասաց նա՝ հավելելով, որ իրավունք չունեն դատելու։

Նրա խոսքով՝ իր երեխան տեսել է այն, ինչ չի տեսել ոչ ոք։

«Ինչու՞ պետք է իր երեխան Հայաստանում պտտվի, իսկ իմ երեխան իր փոխարեն ծառայի, չեմ թողնելու»,- նշեց նա։