Search
Close this search box.

Գերիների վերադարձի մասին

Այսօր խորհրդարանում, գերիների մասին խոսելով, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այդ հարցում դժգոհություններ կան ոչ միայն Շիրակի մարզում, այլ նաև կառավարությունում: Որևէ մեկը գոհ չէ ստեղծված իրավիճակից:

Ինչ վերաբերում է մասնավորապես Շիրակի մարզին, Փաշինյանն ասաց, որ պլանավորում են մարզ այց, որտեղ տարբեր հանդիպումներ կլինեն քաղաքացիների, այդ թվում գերիների հարազատների հետ. «Բայց ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել մի փաստի վրա: Գերիների խնդրի մասին ինձ ու մեզ հիշեցնելու անհրաժեշտռություն չկա, մենք ոչ մի վայրկյան այդ խնդրի մասին չենք մոռանում»:

Փաշինյանն ասաց, որ որևէ ակցիա անելու անհրաժեշտություն չկա, որպեսզի իրենք ինչ-որ բան անեն: Նրա խոսքերով, այս հարցում պետք է առաջնորդվել բժշկական սկզբունքով՝ չվնասել:

Նա ասաց, որ գերիների հարցն առաջնահերթություն է ու ոչ միայն Հայաստանի համար, ամեն օր քայլեր են արվում. «Ռուսաստանի մեր գործընկերները շատ ակտիվ ներգրավված են գործընթացի մեջ, նաև այն փաստի բերումով, որ ՌԴ նախագահը ևս ստորագրել է հայտարարությունը»: