Search
Close this search box.

Հայտնի է, թե Հայաստանը քանի գերի է տվել Ադրբեջանին երեկ վերադարձած 5 հայ գերիների դիմաց

Երեկ՝ փետրվարի 10-ին, Ադրբեջանի և Հայաստանի միջև գերիների փոխանակում է տեղի է ունեցել, Բաքու է տեղափոխվել մեկ, Երևան վերադարձել հինգ գերի: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը:

«Իրականացվել է գերիների հերթական փոխանակումը։ Ռուս խաղաղապահների կողմից իմ անձնական հսկողության տակ կատարված աշխատանքի արդյունքում Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ինքնաթիռով Բաքու է տեղափոխվել գերության մեջ գտնվող մեկ և Երևան վերադարձվել հինգ գերի», – ասել է Մուրադովը լրագրողներին։

Նա հավելել է, որ ռուս խաղաղապահները հետագայում ևս կնպաստեն եռակողմ համաձայնագրի անշեղ կատարմանը: