Search
Close this search box.

Ադրբեջանում քարոզում են, որ Զանգեզուրը, Սևանը և Երևանը ադրբեջանական հողերն են, իսկ ինչ է ասում Հայաստանի իշխանությունը․ Ալեքսանդր Բոռոդայ

«Հայաստանում իշխանական մակարդակով ասում են, որ կապ չունի թե ում է պատմականորեն պատկանում Ղարաբաղը և ով է սկսել պատերազմը, Հայաստանը չի ձգտելու ռևանշի։ Իբր թե` դա անում են խաղաղություն հաստատելու համար։ Բայց այդ ընթացքում Ադրբեջանում քարոզում են, որ Զանգեզուրը, Սևանը և Երևանը ադրբեջանական հողերն են։

Փաստորեն, Հայաստանը միակողմանի է պատրաստվում խաղաղության։ Սա շատ վտանգավոր միտում է, չի կարելի միակողմանի պատրաստվել խաղաղության». Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության նախկին վարչապետ, քաղաքագետ Ալեքսանդր Բոռոդայ