Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահներն օգնել են ադրբեջանական կողմին շինանյութեր տեղափոխել Քարվաճառի շրջան

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի շարասյունը՝ բաղկացած 15 ռազմական «КамАЗ» մակնիշի ավտոմեքենայից և ուղեկցող փոխադրամիջոցներից, օգնություն է ցուցաբերել ադրբեջանական կողմին` Լեռնային Ղարաբաղի Քարվաճառի շրջան շինանյութերի տեղափոխման գործում: Մեկնարկային վայրը Մատաղիս բնակավայրն էր: Այս մասին հաղորդում են ՌԴ ՊՆ-ից:

«Ադրբեջանական կողմին օգնություն է ցուցաբերվել անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև եռակողմ պայմանագրի պայմանների հիման վրա:
Ռուս խաղաղապահները շարունակում են ապահովել հումանիտար բնույթի ապրանքների տարանցումը Ադրբեջանին վերադարձված տարածքների միջեւ»,- ասված է հաղորդագրության մեջ :