Search
Close this search box.

Մի շարք քաղաքացիների 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում կտրվի

Կառավարության հերթական նիստի՝ հունվարի 21-ի օրակարգում է ընդգրկվել մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին որոշման նախագիծը, որում ասվում է․

«Հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 457-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 7-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տալ մշակույթի և արվեստի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող հետևյալ քաղաքացիներին՝

1) Գոռ Անդրանիկի Սարգսյանին (ծնվ.՝ 2002 թվականի դեկտեմբերի 6-ին, հասցե՝ ք. Երևան, Նոր Նորքի 4-րդ զանգված, 2-րդ հատված, Գյուլիքեխվյան 39 շենք, բն. 2).

2) Արթուր Համլետի Գրիգորյանին (ծնվ.՝ 2002 թվականի հոկտեմբերի 26-ին, հասցե՝ ք. Երևան, Նոր-Նորքի 1-ին զանգված, Նանսենի 19).

3) Գևորգ Կարապետի Մատինյանին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 25-ին, հասցե՝ ք. Երևան, Կ. Ուլնեցու փ., տ. 26).

4) Անդրեյ Սերգեյի Կուրբետին (ծնվ.՝ 2002 թվականի հուլիսի 16-ին, հասցե՝ ք. Երևան, Տիգրան Մեծի 51 շենք, 15 բն.)»:

Նշվում է, որ տարկետում տրվում է մասնագիտական հմտությունները կատարելագործելու, ինչպես նաև հայկական կատարողական արվեստը միջազգային հարթակներում հանրահռչակելու համար:

Այս Բաժնից