Search
Close this search box.

Վիգեն Սարգսյանի նախագիծը և Ռադիկ Մարտիրոսյանի «քոսոտ երկիրը»

Քանի որ արդեն երկար ժամանակ է, ինչ խոսվում է Հայաստանի գիտության և ծառայության մասին, ապա կարելի է համատեղել այդ ոլորտները գլխավորող երկու անձանց տարբեր ժամանակների հայտարարությունները և դրանց ընկալումը:

2016 թվականին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը խոսելով Հայաստանում զենքի արտադրության մասին հայտարարեց՝ ամեն մի քոսոտ երկիր չի կարող մտնել միջազգային զենքի շուկա: Իմ հիշելով՝ ներկայումս գիտության համար անհանգստացած երիտասարդներից ոչ ոք չփորձեց բողոքի այս արտահայտության դեմ: Անգամ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը փորձեց արդարացնել ԳԱԱ նախագահին:

Իսկ երբ խոսքը սկսեց գնալ այդ նույն երկրում ծառայելու ու տարբեր նախագծեր քննարկելու բողոքի ալիքը բարձացավ: Բողոքի ալիքի բարձացումը, իհարկե, շատ գովելի է: Ինքս կողմ չեմ, որ բոլորին պետք է տանել բանակ, քանի որ գտնում եմ, որ որոշ երիտասարդներ, իրոք, կարող են քաղաքացիական կյանքում ավելի շատ օգուտ տան երկրին, քան բանակ զորակոչվելուց: Սակայն, դեմ եմ այնպիսի բողոքի ալիքներին, որոնք ուղղված են, ոչ թե բուն թեմայի դեմ այլ ուղղված են կոնկրետ անձի դեմ:

Գիտության և հայրենիքի մասին խիստ մտահոգված երիտասարդները առաջին հերթին պետք է բողոքի ցույց անեին գոնե մեկ տարի առաջ՝ ԳԱԱ նախագահի հայտարարության դեմ: Այդ դեպքում, Վիգեն Սարգսյանը շատ հանգիս կարող է բոլոր ապագա գիտնականներին պատասխանել՝ «բա էս քոսոտ երկրին գիտնական պե՞տք է»:

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից