Search
Close this search box.

Խնդրում եմ, Ռուսաստանի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեր ձեռքը. Շուռնուխի գյուղապետ

Վերջին գործողությունը, որը կատարվել է գյուղում, եղել է GPS-ով չափագրելն ու քարտեզում հատվածները տեղադրելը: Դա արել են ու գնացել: Ռուս է եղել, թուրք է եղել ու մեր Ազգային անվտանգությունը: Այս մասին խորհրդարանում աշխատանքային քննարկման ժամանակ Արման Աբովյանի հետ հեռախոսազրոյցում հայտարարեց Շուռնուխի գյուղապետ Հակոբ Արշակյանը:

Արշակյանը նշեց, որ երեկ կատարված գործողությունների ժամանակ Ազգային անվտանգութան ծառայողից հարցրել է՝ իր ներկայությունը պարտադիր է, թե՝ ոչ, պատասխան է ստացել, որ ոչ:

Գյուղապետն ասաց, որ մինչ այս պահը ոչ ադրբեջանցի են տեսել, ոչ էլ զորք. «Դեռևս չեն մոտեցել մեր հատվածին: Գյուղի հիմնական մայրուղու ձախ մասի թաղամասն է ամբողջությամբ կասկածի տակ»:

Խոսքը վերաբերում է 12 տան. «Չհաշվված այն, որ այդ հատվածում է նախկին Փոստի շենքը: Սակայն դեռ չգիտենք, թե որտեղից է անցնում սահմանը: Ինձ թվում է, որ քննարկման փուլ է, կքննարկեն կասեն, կհասկանանք»:

«Խնդրում եմ, ԱԺ-ն թող աչալուրջ լինի, Ռուսաստանի հետ մի բան արեք, թող մեր հողը մնա մեր ձեռքը»,-խնդրեց համայնքապետը:

Այս Բաժնից