Search
Close this search box.

Անդադար աղոթքները տեղ հասան. գտնված 6 ժամկետային զինծառայողներից մեկը Արսենն է

Ինչպես տեղեկացրել էինք՝ Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ հերոսաբար մաքառած մեր 6 ժամկետային զինծառայողները վերադարձել են հայրենիք:

Նրանցից մեկը Արսեն Այվազյանն է: Նրա ընտանիքն ավելի քան 2 ամիս զինվորի մասին որևէ տեղեկություն չուներ: Արսենի համար աղոթում էին բոլորը, հայտարարություն տարածում ամենուր՝ հավատալով, որ մի օր զինվորը հայտնվելու է: Աղոթքները տեղ հասան, պատերազմի ավարտից 41 օր հետո Արսենը վերադարձավ…

ArmLife.am