Search
Close this search box.

«Իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ». Արթուր Բաղդասարյան

Արթուր Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, իմ անունից տարածվում են կեղծ հայտարարություններ, ինչը միարժեք դատապարտելի է։ Երբ կորոշեմ վերադառնալ ակտիվ քաղաքականություն, կտեղեկացնեմ ինքս իմ էջում կամ կիրազեկեմ մամլո ասուլիսով։ Թերևս սպասելի էր նաև, որ տարիների լռությունից հետո մի հարցազրույցը կարող էր նման ալեկոծում առաջացնել։ Կրկնում եմ՝ ես դուրս եմ ակտիվ քաղաքականությունից և իմ դիրքորոշումներն եմ ներկայացրել որպես պետական գործիչ»։