Search
Close this search box.

Պուտինի խոսնակը խոսել է Արցախի Քարվաճառ շրջանի մասին

Արցախի տարածքներն Ադրբեջանին հանձնելու պրոցեսին ռուս խաղաղապահների մասնակցության վերաբերյալ հարցը պետք է ուղղել հրամանատարությանը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Այդ շրջանի փոխանցումը նախատեսված է եռակողմ հայտարարությամբ: Հայկական կողմը նման պարտավորություն է ստանձնել:

Ինչ վերաբերում է գործընթացին ռուս խաղաղապահների մասնակցությանը, ապա ես չեմ կարող այդ հարցին պատասխանել: Այդ հարցերը պետք է ուղղել հրամանատարությանը»,-ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին՝ ինչպիսի դերակատարում է ունենալու Ռուսաստանը Քարվաճառի շրջանն Ադրբեջանին հանձնելու գործընթացում, արդյո՞ք ռուսական կողմը վերահսկելու է գործընթացն ու իրականացնելու է մոնիթորինգ: