Search
Close this search box.

«Կա՛նգ առեք». Արցախում զոհվել է Կուդրյավցևայի ընկերը

Ռուս հայտնի հաղորդավարուհի Լերա Կուդրյավցևան մարտական գործողությունների ժամանակ կորցրել է մտերիմ ընկերոջը։ Այս մասին նա հայտնել Է Instagram-ի իր էջում։ «Լեռնային Ղարաբաղում զոհվել է իմ լավ ընկեր Արմեն Կնյազյանը։ Նա վաղուց իր կնոջ, երեխաների և մոր հետ ապրում էր Իսպանիայում: Մեկնել էր Արցախ․.. Եվ ահա նա չկա։ Աներևակայելի լուսավոր, բարի Արմեն, դու ընդմիշտ իմ հիշողության մեջ ես: Աշխարհը խելագարվում է։ Կա՛նգ առեք»,- գրել է հեռուստահաղորդավարուհին։