Search
Close this search box.

Այսօր թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, դրա համար ադրբեջանցիների զոհերն ավելի շատ են

Այսօր Ադրբեջանի ԶՈւ-երը որևէ նշանակալի մարտավարական գործողություն չեն կարողացրել իրականացրել, կրելով զգալի կորուստներ, հետ են շպրտվել, թեկուզ նաև այն պատճառով, որ թուրքական ԶՈւ-երի գործուն միջամտությունն այսօր որոշակիորեն չեզոքացվել էր շնորհիվ մեր ՀՕՊ ու այլ ստորաբաժանումների քայլերի: Թուրքական ԱԹՍ-ները չեն կարողացել աշխատել, դրա համար կորուստներն ավելի շատ են եղել, առաջխաղացումները՝ չնչին, փախուստն ավելի շատ,մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Արծրուն Հովհաննիսյանը:

Նա նաև նշեց, որ պատմական Գանձակ քաղաքի օդանավակայանին հայկական ուժերի հասցրած հարվածից հետո մենք պարզ տեսանք, թե Ալիևն ինչ մակարդակի թքած ունի սեփական քաղաքացիների վրա: «Մեկ շաբաթ է պատերազմ է, բայց Ալիևը որևէ քայլ չի ձեռնարկել բավականին մեծ քաղաքի քաղաքացիական պաշտպանությունը կազմակերպելու ու բնակչության անվտանգությունն ապահովելու տեսակետից: Ադրբեջանի ԶՈւ-երը, հայկական բնակավայրերին, ենթակառուցվածքներին, խաղաղ բնակչությանը մեկ շաբաթ շարունակ հարված հասցնելուց հետո, շատ լավ իմանալով, որ Արցախի ԶՈւ-երը կարող են հարված հասցնել ռազմական նշանակության նշանակետերին, ինչի կապակցությամբ Արցախի նախագահը զգուշացրեց, ինչից հետո միայն հարվածը եղավ, որևէ քայլ չեն ձեռնարկել սեփական քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,-նշեց նա: