Search
Close this search box.

Էդգար Մարտիրոսյանն «Արցախի հերոսի» կոչում ստացավ. խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իր դիրքը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով Էդգար Էդվարդի Մարտիրոսյանն արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչման:

Մարտիրոսյանը Թալիշի ուղղությամբ խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը:

Նշենք, որ Մարտիրոսյանը շարքային զինծառայող է։