Search
Close this search box.

Անպոչ գդալ Ալենը Վիվառոյի բարձր հովանու ներքո դարձավ Երևանի կենտրոնի գերթանկարժեք բնակարաններն ու մի քանի Ռենջ Ռովերների տեր

Ազգային Ժողովի նախագահի պատեհածին տեղակալ Ալեն Սիմոնյանն իր հոգու սրբազան պարտքն է համարել անդրադառնալ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի վերջին հայտարարությանը:

Ես, իհարկե, հասկանում եմ, որ «վերին էշելոնի ներկայացուցիչ» Սիմոնյանն Իմ քայլը խմբակցությունում ստանձնել է ըստ կանչի շտապօգնության սպասավորի գործառույթները, և կապ չունի, թե ինչ թեմային է վերաբերում հարցը, Ալեն Սիմոնյանն անպոչ գդալի նման հայտնվում է այդտեղ: Հիմա էլ Ալենն իրեն իրավունք է վերապահում գնահատականներ հնչեցնել Ծառուկյանի հայտարարությունների վերաբերյալ:

Անկախ ամեն ինչից, եթե այդ գնահատականները լինեին կոռեկտության ու քաղաքական դիսկուրսի տրամաբանության մեջ, որևէ մեկը հարկ չէր էլ համարի անդրադառնալ նրա գոյությանը: Սակայն բացառիկ ցինիզմով ու փուչ ինքնահավանությամբ համեմված հարցազրույցում Ալեն Սիմոնյանը շաղ է տալիս իր մտքի «գոհարները», իսպառ մոռանալով, որ ինքն իր ապրած կյանքով ու անցած խորդուբորդ ճանապարհով վստահաբար չի վաստակել Գագիկ Ծառուկյանին քննադատելու իրավունքը: Իր երկամյա օրենսդրական գործունեության մեջ Ալեն Սիմոնյանի հեղինակած եզակի օրենքը միտված էր հայտնի «Վիվառոյ»-ի իրավունքների պաշտպանությանը, որի համար, ըստ շրջանառվող լուրերի, վերջինս բավականին կլորիկ գումար է ստացել: Եվ, թերևս, Երևանի կենտրոնի գերթանկարժեք բնակարաններն ու մի քանի Ռենջ Ռովերները հենց Վիվառոյի բարձր հովանու ներքո է ձեռք բերել ԱԺ փոխխոսնակը: Ուզում եմ հասկանալ, թե ինչից է հատկապես ոգևորվել կամ սրտնեղվել ԱԺ փոխխոսնակի աթոռին բազմած Սիմոնյանը:

Միգուցե այն պատճառով, որ Ծառուկյանն ասել է, որ անթույլատրելի է Հայ եկեղեցու պատմության առարկայի ոչնչացումը, կամ, որ անընդունելի է համարել, որ մեր երեխաները դեռ վաղ մանկությունից պիտի սեռական դաստիարակության մանրամասներին ծանոթանան: Դե իհարկե հասկանալի է, որ ձեր իշխանության առաջնահերթ խնդիրների մեջ է մտնում մեր եկեղեցու հիմքերը խարխլելը, արևմտյան այլանդակ բարքերը մեր ազգաբնակչության շրջանակներում քարոզելը, տարատեսակ փոքրամասնությունների հետ հանդիպումներն ու նրանց շահերը առաջ բրդելը:

Բայց մենք դա թույլ չենք տալու: Ասել ենք ու ասելու ենք: Մենք ունենք արմատներ, մենք ունենք քրիստոնեական ավանդույթներ ու ազգային արժեհամակարգ ու չենք թողնելու, որ տարատեսակ թափթփուկներ ավերեն մեր արժեքները: Իսկ դուք հանգիստ վեր ընկեք տեղներդ, վայելեք ձեր պարգևավճարները, թանկարժեք տներն ու ավտոմեքենաները, քանի դեռ կարող եք, քանի որ ցանկացած ոտնձգություն մեր ազգային արժեքների նկատմամբ վաղ, թե ուշ ստանալու է իր արժանի պատիժը: Դա ես եմ ձեզ խոստանում…

Ալեն, քեզ տեր կանգնի, մեղք ես…

Ոգևորությունից կործանում կես քայլ է…
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պոտրոսյան