Search
Close this search box.

Պարետատունը ուսումնական տարվա մեկնարկի վերաբերյալ 3 տարբերակ է քննարկում

Հաշվի առնելով արտակարգ իրավիճակի պայմաններում մոտալուտ ուսումնական տարին՝ Պարետատան օգոստոսի 5-ին անցկացված նիստում քննարկվել է հանրակրթական հաստատություններն ու բուհերը վերաբացելու 3 տարբերակ:

Իրավաբան․net-ի հետ զրույցում ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության փորձագետ Արտաշես Թորոսյանը նոր մանրամասներ է հայտնում։

Երեք հիմնական սցենարներն են.

ուսումնական տարին սկսել հեռավար ուսուցմամբ,
խառը կամ հիբրիդային ուսուցմամբ դասերի վերսկսում հակահամաճարակային կանոնների պահպանմամբ,
տարբերակված ուսուցում՝ հաշվի առնելով դպրոցների՝ տարբեր թվով աշակերտներ ունենալու հանգամանքը։ Ըստ այդ տարբերակի, այն դպրոցներում, որտեղ աշակերտների թիվը չի գերազանցում 100-ը, ուսումնական գործընթացը հնարավոր կլինի կազմակերպել հակահամաճարակային կանոնների պահպանմամբ, իսկ ավելի մեծ դպրոցներում կկիրառվի հերթափոխի և որոշ այլ սկզբունքներ։