Search
Close this search box.

«ԿՈՇ» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալն անժամկետ հացադուլ է հայտարարել

ArmLife.am-ի տեղեկություններով` «ԿՈՇ» քրեակատարողական հիմնարկում երեկ առավոտից անժամկետ հացադուլ է հայտարարել դատապարտյալ Արման Աղվանի Սարգսյանը:

Հարազատների փոխանցմամբ՝ Սարգսյանը հացադուլի է դիմել հետևյալ պահանջներով՝
1. Իր ընտանիքի, անչափահաս երեխաների օրվա հացի կարգավորման խնդիրը լուծելու համար
2. Իր լրագրող ընկերոջ խախտված իրավունքների վերականգնման համար, որը մշտապես եղել է մարդկանց խախտված իրավունքների պաշտպանության պայքարում
3. Բոլոր դատապարտյալների անչափահաս երեխաների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրները լուծելու, նրանց ապրելու միջոցները կարգավորելու համար Սարգսյանը նաև նշել է, որ հացադուլը անժամկետ է և եթե համապատասխան մարմինները անմիջապես միջոցներ չձեռնարկեն իր բարձրացրած հարցերին անհապաղ լուծումներ տալու՝ կանցնի նաև ջրադուլի: