Search
Close this search box.

Քարդաշյանի ամուսինը նախագահական ընտրություններին առաջադրել է իր թեկնածությունը

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթն առաջադրվել է Նյու Ջերսի նահանգից որպես անկախ թեկնածու՝ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար։ Այս մասին հայտնի է դարձել ԱՄՆ պետական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված տեղեկությունից։

Սպիտակ տան ղեկավարի պաշտոնի 43-ամյա թեկնածուն դեռևս չի ձևակերպել իր նախընտրական կարգախոսը:
Երաժիշտը նահանգում հավաքել է 1327 ստորագրություն, ինչը նրան թույլ է տալիս որպես անկախ թեկնածու հանդես գալ: Նա նաև դիմել էր Օկլահոմա, Իլինոյս, Հարավային Կարոլինա և Միսուրի նահանգներում գրանցվելու համար, սակայն գրանցվելու վերջնաժամկետը լրացել էր։