Search
Close this search box.

«Նրանց պետք է վտարել Մոսկվայից. այստեղ ձեզ համար Սումգայիթը չէ». Վիտալի Տրետյակով

Ռուս քաղաքագետ հայտնի լրագրող, ռուսաստանյան մեդիադաշտի ազդեցիկ դեմքերից մեկը Վիտալի Տրետյակովը Twitter-ի իր միկրոբլոգում խստորոն դատապարտել է «Ֆուդ սիթի» շուկայի ղեկավարությանը՝ հայկական գյուղմթերքների վաճառքն արգելելու համար:

«Եթե «Ֆուդ սիթի» խանութի սեփականատերերը (ի դեպ, դա ինչ անվանում է Մոսկվայի համար) խաթարում են ազգամիջյան խաղաղությունը Մոսկվայում, նրանց պետք է վտարել Մոսկվայից:

Թող գնան ադրբեջանա-հայկական սահման ու այնտեղ ելույթ ունենան: Սա լուրջ է, ոչ թե կատակ: Այստեղ ձեզ համար Սումգայիթը չէ»,- գրել է Վ. Տրետյակովը:

Հիշեցնենք , որ Մոսկվայի ամենամեծ մեծածախ շուկաներից մեկից՝ «Ֆուդ Սիթի» գյուղատնտեսական ապրանքների շուկայից հուլիսի տասնվեցի գիշերը հանել էին հայկական ապրանքներով բեռնված ֆուռերը.

Ռուսաստանաբնակ հայերը մոբիլիզացվել, տասնյակ կիլոմետրեր կտրել, հասել ու գնել են Մոսկվայի մեծածախ «Ֆուդ Սիթի» շուկայից դուրս հանված ֆուռերում եղած ողջ հայկական ծիրանը: