Search
Close this search box.

Արտակարգ դրության ժամանակ որդու հարսանիքից հետո հրաժարական ներկայացրած Արտակ Դավթյանը նոր պաշտոն ստացավ

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրամանագրով Արտակ Դավթյանը նշանակվել է ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝

Արտակ Դավթյանին նշանակել ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ»,-նշված է հրամանագրում:

Հիշեցնենք, որ Դավթյանը ՀՀ ԶՈՒ շտաբի պետի պաշտոնից ազատվեց այս տարվա հունիսի 8-ին։ Պատճառը նրա որդու բազմամարդ հարսանիքը էր՝ չնայած պարետի որոշմամբ սահմանված արգելքին։