Search
Close this search box.

Միայն Արաբկիրի բաժին է բերման ենթարկվել 18 անձ. Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է նրանց հետ

Միայն Արաբկիրի բաժին բերվել է 18 անձ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

«Արթուր Դանիելյանը Կենտրոնի բաժնում է, Ռուբեն Մելիքյանին և Ազգային ժողովի մոտից մյուս բերման ենթարկվածներին արդեն ազատ են արձակել։ Մենք հանդիպել ենք Նարեկ Սամսոնյանի, Արսեն Բաբայանի ու այստեղ գտնվող մյուսների հետ, ովքեր պնդում են, որ իրենք որևէ ակցիա չեն իրականացրել, պահպանել են սոցիալական հեռավորությունը, կարծում եմ, որ կատարում են որոշակի գործողություններ և ես վստահ եմ, որ առաջիկա ժամ ժամուկեսվա ընթացքում 18 ՀՀ քաղաքացիները ևս կգնան տուն»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։