Search
Close this search box.

Ադրբեջանի քաղաքացին հատել է ՀՀ սահմանը. ՀՀ ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանում

ՀՀ ԱԱԾ-ն եւ ՊՆ-ն դեռ չեն մեկնաբանում Ադրբեջանի քաղաքացու կողմից ՀՀ սահմանը հատելու մասին հաղորդագրությունը:

Համապատասխան տեղեկությունը տարածել է «Սպուտնիկ Արմենիա» գործակալությունը: Գեղարքունիքի մարզի Արեգունի գյուղի դպրոցի տնօրեն Նորիկ Վարդանյանի խոսքով՝ 26-ամյա տղամարդը գտնվել է այսօր առավոտյան: Այժմ նա գտնվում է ԱԱԾ աշխատակիցների մոտ:

Սակայն մինչ ԱԱԾ աշխատակիցների ժամանումը, ադրբեջանցին գյուղացիներին պատմել է, որ նա ինքը հովիվ է:

«Տղամարդը պատմել է, որ իր մայրն ուկրաինուհի է, հայրը՝ ադրբեջանցի: Նրանք վաղուց են բաժանվել, կինը վերադարձել է հայրենիք, իսկ հայրը մահացել է: Նա մեծացել է մանկատանը»,-պատմել է Վարդանյանը:

Նրա խոսքով՝ ադրբեջանցին վիճել է հովվի հետ՝ բողոքելով, որ իրեն քիչ են վճարում: Իսկ նախօրեին որոշել է հատել սահմանը: