Search
Close this search box.

Գեղարքունիքում ադրբեջանցի է հայտնվել

Գեղարքունիքի մարզի Արեգունի համայնքում այսօր Ադրբեջանի քաղաքացի է հայտնաբերվել։

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արեգունիի գյուղապետ Սոս Հովհաննիսյանն ասել է, որ Ադրբեջանի քաղաքացուն առաջինը տեսել է Դարանակ և Արեգունի գյուղերի միջև գտնվող ճամբարի պահակը. «Իր ոտքով եկել է, գյուղի արանքում ճամբար կա, այդտեղի պահակն է տեսել ու ներկայացրել մեզ։ Պահակն ասում է, որ շները հաչացին, ինքն էլ դուրս է եկել՝ տեսնի ով է։ Մանրազնին ստուգել է նրան, քաղաքացիական հագուստով է եղել»,- ասել է գյուղապետը։

Այս պահին նրան հարցաքննում են։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։