Search
Close this search box.

Եթե Աննա Հակոբյանը խոստովանում է իրենց անկումը, մենք ո՞վ ենք, որ կասկածի տակ դնենք:

Արդեն պարզից էլ պարզ է, որ հանրության մոտ Փաշինյանն այլևս չունի իր նախկին վստահությունը: Այդ մասին անգամ նրա կինն է ահազանգում։ Դե, եթե Աննա Հակոբյանը խոստովանում է իրենց անկումը, մենք ո՞վ ենք, որ կասկածի տակ դնենք: Մարդը պարզորոշ ասում է, որ այլևս հավատ ու ջերմություն չի տեսնում իրեն հանդիպող հպարտ քաղաքացիների հայացքներում:

Հասկանալի է Փաշինյանի ու նրա մերձավորների ցասումը. երկու տարվա մեջ վարկանիշի խայտառակ անկումը չէր կարող չցնցել «արքայական ընտանիքի» անդորրը: Ցավում եմ, բայց հավատավոր ժողովուրդն այդպես էլ մնաց խաբված…

Հա, վայ, պարոն Փաշինյան, որպես «ժողովրդական վարչապետ», ավելորդ չէր լինի հրապարակել մահաբեր համավարակից երեք օրում լիակատար ձերբազատվելու բանաձևը:Չէ՞ որ դուք ժողովրդի սրտի վարչապետն եք, իսկ սիրտը կանգնում է մեկ անգամ ու հավերժ…

Գևորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս Բաժնից